Աղբիւր՝ www.yerkirmedia.am
ՀՀ նախագահ Արմէն Սարգսեանը հրամանագիր է ստորագրել ԱԺ արտահերթ ընտրութիւններ նշանակելու մասին:
Ինչպէս յայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնից, հրամանագրում, մասնաւորապէս ասւում է.
«Հիմք ընդունելով Սահմանադրութեան 92-րդ եւ 93-րդ յօդւածների պահանջները եւ հաշւի առնելով Սահմանադրութեան 149-րդ յօդւածի 3-րդ մասի համաձայն Ազգային ժողովի` իրաւունքի ուժով արձակումը.
1. Ազգային ժողովի արտահերթ ընտրութիւնը նշանակել 2018 թւականի դեկտեմբերի 9-ին:
2. Սոյն հրամանագիրն ուժի մէջ է մտնում պաշտօնական հրապարակմանը յաջորդող օրուանից»:
Յիշեցնենք, որ Ազգային ժողովն այսօր արձակւեց օրէնքի ուժով այն բանից յետոյ, երբ երկրորդ անգամ վարչապետ չընտրւեց: Վարչապետի միակ թեկնածուն ներկայիս պաշտօնակատար Նիկոլ Փաշինեանն էր: